Խորհրդարան մտնելու մոլուցքով տառապողների դիմակները հերթող պատռվում են
BlogԱվետիս Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Նկարում պատկերված տղան Նարեկ Գալստյանն է, ասում են նա ՍԴՀԿ ատենապետն է:
Այսօր այս երիտասարդը իր ֆեյսբության էջում գրել է թե իր ղեկավարած կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները, պատճառաբանելով թե այնտեղ միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները:
Զարմանլի չէ, գուցե զարմացողներ գտնվեն, բայց իրադարձություններին քիչ թե շատ ծանոթ մարդը դժվար թե զարմանա, քանզի այն գլխից էլ պարզ էր, որ «անածանոթ» այս երիտասարդը՝ իր կուսակցությունով հանդերձ, Ծառուկյանի ղեկավարած ուժի հետ համագործակցել ասելով՝ մի բան է հասկանում, ամեն գնով սողոսկել 2017թ. Ազգային Ժողով, ամեն կերպ մի մանդատ ստանալ ու շարունակել «ումնի» դեմք ընդունած հիմարություններ դուրս տալ:
Ընտրություններին դեռ մեկ ամսից ավելի կա, բայց խորհրդարան մտնելու մոլուցքով տառապողների դիմակները հերթող պատռվում են:
Հ.Գ. Նման երիտասարդները, գոնե իրենց մեջ պետք է գիտակցեն, որ իրենք քաղաքական «զրո» են, իսկ իրենց պահվածքով ապացուցում են, որ ոչ միայն քաղաքականության մեջ են «զրո»...