Ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ 3 մեքենաներ են բախվել . Կան վիրավորները (ֆոտո)
ՀասարակությունՓետրվարի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 21014» (վարորդ՝ 60-ամյա Վարուժան Շ.), «ՎԱԶ 2121» (Նիվա, վարորդ՝ 28-ամյա Տիգրան Ս.) եւ «Տոյոտա» (վարորդ՝ 24-ամյա Նորայր Ս.) մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ 21014»-ի վարորդը եւ «ՎԱԶ 2121»-ի ուեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է մերկասառույցը: Ի դեպ մոտ մեկ շաբաթ առաջ, կրկին նույն վայրում ու կրկին մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր եղել: