Սիրահարների այգում կտեղադրվի Դավիթ Երեւանցու «Սիրահարներ» արձանը
ՀասարակությունՓետրվարի 14-ին կայացած Երեւանի ավագանու նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երեւան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ի դեպ, Երեւան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը հավանության է արժանացել նաեւ Երեւանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից: