«Ելք» նախընտրական դաշինքը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
ՔաղաքականությունԱյսօր՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում «Ելք» նախընտրական դաշինքի ցուցակը խորհրդարանական ընտրություններում կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ելք» դաշինքում ընդգրկված երեք կուսակցություններից («Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր») յուրաքանչյուրից քվեարկությանը մասնակցել են 13 պատվիրակ:
Քվեարկության արդյունքների համաձայն, «Լուսավոր Հայաստանի» պատվիրակների մեծ մասն իր քվեն տվել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանին, «Հանրապետություն» կուսակցության պատվիրակներն իրենց ձայների մեծ մասը տվել են Էդմոն Մարուքյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակների մեծամասնությունը նույնպես քվեարկել են Մարուքյանի օգտին:
Այսպիսով, «Ելք» դաշինքի առաջին եռյակը կունենա հետեւյալ տեսքը՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: