Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


Միասնական ճակատի բացակայությունը փոշիացնելու է ընդդիմադիր էլեկտորատը

Blog

Արտեմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

ՀՀ ներքաղաքական կյանքում ակտիվորեն ձևավորվում են տարբեր դաշինքներ`ներկա և նախկին պաշտոնյաները միավորվում են գարնանը կայանալիք ԱԺ ընտրություններին «թիմերով» հանդես գալու և նոր օրենսդիր մարմնում տեղ գրավելու համար։

Դաշինքների անդամները ՀՀ քաղաքացիներին քաջ հայտնի գործիչներ են, որոնց մեծամասնությունը տարիներ շարունակ եղել է իշխանության մաս, օգտվել կոռուպցիոն սխեմաներից, «հարցեր լուծելու» արտոնություններից և այլն, իսկ այժմ հանդես են գալու ընդդիմադիր քաղաքական դիրքերից, ինչը տրագիկոմիկ իրավիճակ է հիշեցնում`«միասին թալանելուց» հետո այժմ «պայքարել» միմյանց դեմ`այդպիսի «պայքար» գոյություն չի կարող ունենալ։ Բոլոր այն դաշինքները,որոնք այսօր ձևավորվում են, նրանց անդամների մեծամասնության վրա կան տասնյակ կոմպրոմատներ, որոնք իշխանությունը ցանկացած պահի կարող է գործի դնել`բոլորը գիտեն միմյանց մութ էջերն ու «ներքին խոհանոցը»։

Ոչ ոք չի կասկածում, որ 2017թ.–ի ԱԺ ընտրությունների արդյունքներով վարչական–ֆինանսական և այլ բազմատեսակ ռեսուրսների տիրապետող ՀՀԿ դառնալու է մեծամասնություն`ձևավորելով այն կառավարությունը, որն ինքն է ցանկանում ու շարունակելով այն քաղաքական կուրսը, որն այս տարիներին իրականացվել է։

ՀՀ–ում համակարգային փոփոխություններ իրականացնելու և երկրի առաջ ծառացած մի շարք կարևորագույն խնդիրներին լուծում տալու համար պետք է վերցնել մեծամասնություն`դա հնարավոր է «դաշինք–թիմերի» միջոցով, իհարկե`ոչ։ Իսկ մեկ, տաս, կամ քսան պատգամավորական տեղով ոչ մի գլոբալ հարց չի լուծվի`այս խորհրդարանում էլ կային ակտիվ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք բոցաշունչ, սկանդալային ելույթներ էին ունենում`մարդկանց դիմում «ածականներով» և արժանանում յութուբում և սոցցանցերում հասարակության գովեստներին։ Ինչ է փոխվելու, երբ այս «բոցաշունչներին» փոխարինեն նորերը`«հին» նորերը`ոչինչ։ 
Նրանք կունենան արտահայտվելու ամբիոն, հնարավոր է մեկ–երկու նախարարական պորտֆել`ոչ առանցքային նախարարություններում`ՊՆ, ոստիկանական, ազգային անվտանգության, ֆինանսական բլոկները գտնվելու են միանձնյա ՀՀԿ–ի ձեռքում։

Դաշինքները չեն կարող լուծել այն խնդիրները`շարունակվող, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք արտագաղթի խնդիրը, խայտառակ տնտեսական վիճակը, Ղարաբաղում ամեն օր զոհվող զինվորների անվտանգության , աշխատատեղերի ստեղծման, սոցիալական լարվածության և աղքատության խնդիրները։ Բոլոր քաղաքական խոստումները բլեֆ են լինելու և ահա թե ինչու։
ՀՀ–ի ժողովրդագրական պատկերը`ծերացող բնակչություն, մեծ արտագաղթ, ցածր ծնելիություն։ Այս պայմաններում իրականացնել որևէ լուրջ ներդրումային ծրագիր օտարազգի ներդրողներով քիչ հավանական է։ ՀՀ–ում աղքատության թվերը սարսափեցնող են`բնակչության գնողունակությունն ընկնում է, որևէ տնտեսական խոշոր նախագիծ պետք է ենթադրի, որ տեղի բնակչությունը մասնակցելով տնտեսական գործընթացներին կակտիվացնի տվյալ բիզնեսը։

Բացի այդ, ՀՀ–ը գտնվում է շրջափակման, կիսապատերազմական գոտում`Ղարաբաղի խնդիրը միշտ էլ վանելու է օտարերկրյա ներդրողներին։ Բացի այդ, ՀՀ տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է, բաժանված մի քանի տասնյակ ընտանիք–կլանների միջև`շուկան փակ է և փակ է մնալու «այլոց» համար։ Կոռուպցիայի մակարդակը խայռատակ չափերի է հասնում`այդպիսի երկրներում ներդրումներ չեն իրականցնելու։

Բացի այդ, ՀՀ–ի արտաքին պարտքը շուտով հատելու է թույլատրելիի սահմանը, այն կանգնեցնելու է երկիրը`այս տեմպերով վարկեր վերցնելու դեպքում, դեֆոլտի շեմին։ Բյուջեի դեֆիցիտը փակելու համար`բանակ պահելու, թոշակներ և աշխատավարձեր վճարելու, մեծանալու է հարկային բեռը փոքր և միջին բիզնեսի վրա`նրանք փակվելու են և արտագաղթեն ՌԴ`Երևանի անգամ փոքր կենտրոնում կարելի է նկատել փակ խանութներ, որոնք կամ վաճառվում են կամ տրվում են վարձով։

Տեղական արտադրության խրախուսման միջոցառումներ չկան`մոնոպոլիաները խեղդում են տեղական արտադրողին, այստեղ որևէ ապրանք արտադրելը`էլեկտրաէներգիայի, գազի սակագնի պատճառով ոչ շահավետ է։Դրան գումարած մաքսային, հարկային խոչընդոտներ և լոգիստիկ մեծ ծախսեր ապրանքները ՀՀ–ից արտաքին շուկաներ հասցնելու համար`տեղական ապրանքները դառնում են ոչ մրցունակ և ՀՀ–ն իր առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրում `դա ուղղակի անթույլատրելի է դե–ֆակտո պատերազմի մեջ գտնվող երկրի համար։

Սոցիալ–տնտեսական խնդիրների շարքն անվերջանալի է և այս պայմաններում արդեն գարնանը բազմաթիվ դաշինքներ և ուժեր սկսելու են խոսել երկիրը «փրկելու» իրենց «ռազմավարությունների» մասին և շտապելու շեշտել, որ «ամենաընդդիմադիրը» իրենք են, մյուսները ֆեյք են`ստեղծվել և առաջ են տարվում իշխանությունների կողմից։ 
Հասարակությունը կրկին անգամ հիասփաթվելու է ԱԺ ընտրությունների արդյունքերից, ինչն էլ հանգեցնելու է արտագաղթի ևս մեկ ալիքի`այս ԱԺ ընտրությունները նաև կանխորոշելու են, թե որ ուժն է`իհարկե ՀՀԿ, կառավարելու երկիրը մոտակա տասնամյակների ընթացքում։

Փակ շրջան է, որից դուրս գալու ելքերը ոչ թե առանձին դաշինքներով հանդես գալն է, ինչը փոշիացելու է ընդդիմադիր էլեկտորատը, այլ միասնական ճակատով`երկու–երեք խոշոր դաշինքների միավորմամբ, ինչը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը ապագա ԱԺ–ում և ստիպել գնալ որոշակի, եթե ոչ գլոբալ ու համակարգային,ապա գոնե զգալի, հասարակության աչքում շոշափելի փոփոխությունների երկրում, ինչը կփոխեր բարոյա–հոգեբանական մթնոլորտը երկրում ու կազդերի արտագաղթի տեմպերի վրա`մարդկանց մոտ փոփոխությունների ոչ միայն հույս, այլ իրական պատկեր կուրվագծվեր։

Միասնական ճակատի բացակայությունը`նախկին ընտրությունների(զանգվածային ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ, լցոնումներ, կրկնակի քվեարկություն, վարչական ռեսուրսի օգտագործում և այլ «կրիմինալ» մեթոդներ), կանխոշորում են ՀՀԿ–ի վստահ հաղթանակը 2017թ.–ի գարնանը։

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենադիտված