Խորենացի 45 շենքի մուտքի մոտ կնոջ դի է հայտնաբերվել. ՔԿ
ՀասարակությունՄայրաքաղաքի Խորենացու փողոցի 45 շենքի մուտքի դռների մոտ հայտնաբերվել է նույն շենքի 40-ամյա բնակչուհու դին:
Նախնական տեղեկություններով՝ նա իրեն նետել է 8-րդ հարկից: Այս վարկածի համար հիմք է հանդիսացել այն, որ մահացած բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է նրա հողաթափերից մեկը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հարցին, թե տուժողը հոգեկան խնդիրներ ունեցե՞լ է, ՔԿ-ից հայտնեցին՝ հանգամանքները պարզվում են :