19 ավտովթար երեք օրում. մահացել է մեկ , վիրավորվել՝ 45 մարդ
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 26, խարդախության 11, շորթման 1, հարկերից խուսափելու 2, դրամանենգության 4, յուրացման, համակարգչային հանցագործության եւ խուլիգանության 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: