Երեւանի հյուրանոցում մահացած արտասահմանցին ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի քաղաքացի է
Ուշադրության կենտրոնումԱրտասահմանցին, ում մարմինը հայտնաբերվել է Երեւանի նորաձեւ հյուրանոցներից մեկում, ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի քաղաքացի է: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ներկայացուցչին:
«Մենք այդ լուրը ստուգել ենք Հայաստանում Վրաստանի դեսպանատանը: Մեր տեղեկություններով՝ հյուրանոցում հայտնաբերված տղան էթնիկ վրացի է, սակայն Ռուսաստանի քաղաքացի է»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում արտասսահմանյան քաղաքացու դիակ է հայտնաբերվել: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ 24-ամյա Զուրաբ Թամզաձեն հայտնաբերվել է մահճակալին՝ երակները կտրած: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Նրա պարանոցին կպչուն ժապավեն էր փաթաթված: Որոշ տվյալներով՝ նա կասկածվում է սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունենալու մեջ: Իավապահները կարծում են, որ նա իննքնասպան է եղել: