Հայաստանի 7 համայնքներում ղեկավարի ընտրությունների արդյունքները պարզ են. համայնքապետերը հիմնականում վերընտրվել են
ՔաղաքականությունՀանրապետության 7 համայնքներում փետրվարի 12-ին համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են. համայնքապետերը հիմնականում վերընտրվել են: Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում հաղթել է դաշնակցական գործող համայնքապետ Արտաշես Սաֆարյանը: 337 ընտրողից ընտրություններին մասնակցել է 272 քաղաքացի: Գործող համայնքապետի օգտին քվեարկել են 145-ը, իսկ անկուսակցական մյուս թեկնածուի՝ Գրիշա Գրիգորյանի օգտին՝127 -ը:
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում նույնպես հաղթել է գործող համայնքապետը: Ընտրություններին մասնակցած 310 ընտրողից 206-ը քվեարկել են նրա օգտին, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ մնացած 99 հոգին իրենց ձայնը տվել են մյուս թեկնածուին՝ անկուսակցական Գրիշա Մկրտչյանին:
Արարատի մարզի Նոյակերտ համայնքիՀՀԿ-ական համայնքապետը եւս վերընտրվել է: Այստեղ պայքար ընթանում էր գործող համայնքապետ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52-ը:
Իսկ Շիրակի մարզի Արեւիկ գյուղը նոր համայնքապետ ունի՝ ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը: Ընտրություններին մասնակցած 868 քաղաքացուց նրա օգտին է քվերակել 530-ը, իսկ մյուս երկու թեկնածուներից Դավիթ Թուսիկյանի օգտնին քվեարկել է 200 ընտրող, իսկ անկուսակցական Համլետ Հարությունյանի օգտին՝ 78 ընտրող:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում էլ ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը պարտվել է անկուսակցական, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Վարդիթեր Գասպարյանը ստացել է 277 քվե, իսկ համայնքի ղեկավարը՝ 262:
Իսկ Սյունիքի մարզի Վարդավանք համայնքի 74 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 49 ընտրող: Նրանցից 13-ը իրենց ձայնը տվել են միակ թեկնածու դաշնակցական Համլետ Թորոսյանին: Ընտրողներից 35-ը դեմ է քվեարկել թեկնածուին:
Արմավիրի Վարդանաշեն համայնքում էլ ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: