Բերդիմուհամեդովը վերընտրվել է Թուրքմենիայի նախագահի պաշտոնում
ՄիջազգայինԹուրքմենիայի գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է երրորդ անգամ։ Այս մասին հաղորդում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշվում է, որ նա հավաքել է ընտրողների ձայների 97.69 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 97.27 տոկոսը։
Բացի Բերդիմուհամեդովից երկրի նախագահի պաշտոնին էր հավակնում եւս ութ թեկնածու։
Ներկայումս տեղի է ունենում ընտրողների ձայների վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով նաեւ դիվանագիտական կառավարություններին առընթեր որոշ ընտրատեղամասերի եւ արտասահմանում Թուրքմենստանի հյուպատոսային հասատատությունների եւ տվյալները։