ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը կքննարկի արտահերթ նիստում
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ հանդիպում կանցկացնի՝ կապված երեկ՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած Հյուսիսային Կորեայի՝ հրթիռային փորձարկման հետ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում գտնվող աղբյուրը։ Նա նշել է, որ հանդիպումը փակ կլինի եւ տեղի կունենա այսօր օրվա երկրորդ կեսին՝ Նյու Յորքի ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան վերոնշյալ հարցի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ են պահանջել։ «ԱՄՆ-ը՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ միասին արտահերթ խորհրդակցություն են պահանջել՝ փետրվարի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում։
Reuters-ի տվյալներով, հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 13-ին:
Երեկ՝ փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որը հայտնվել է Ճապոնական ծովի ջրերում։ Սա առաջին նմանատիպ միջադեպն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, որը թույլ է տվել վերջինիս եւ Ճոպոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցուցադրել հյուսիսկորեական սպառնալիքի առջեւ միմյանց պաշտպանելու վճռականությունը։ Հրթիռի արձակման հավանական պատճառները դեռեւս երեքն են՝ Սպիտակ տան նոր ղեկավարի ճկունությունը ստուգելը, ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը նշելը եւ Վաշինգտոնի առաջարկած հումանիտար օգնության յուրօրինակ պատասխանը։
ԿԺԴՀ-ի գործողությունները դատապարտել են նաեւ Հարավային Կորեան, Ռուսաստանն ու Եվրամիությունը: