Շփման գծում լարվածության աճ է գրանցվել. Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր, նռնականետեր, հրանոթներ. ԼՂՀ ՊԲ (ֆոտո)
ՀասարակությունՓետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արեւելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային եւ հարավային ուղղություններոփվ՝ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետեւել են առաջնագածում տիրող զարգացումներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: