Արտակարգ դեպք. «Անի Պլազա»-ում հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու դին՝ ձեռքի դաստակներն ամբողջովին կտրված
Ուշադրության կենտրոնումԵրեւանում այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։
Մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով :