Լեհաստանի վարչապետը Օսվենցիումում վթարի հետեւանքով լուրջ վնասվածքներ չի ստացել
ՄիջազգայինԼեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, որը նախօրեին վթարի էր ենթարկվել Օսվենցիումում, լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխոնեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետին անմիջապես վթարից հետո ուղարկել են հիվանդանոց Օսվենցիում, որտեղ անցել է ախտորոշիչ հետազոտություն։ Հետո նրա խնդրանքով ու բժիշկների համաձայնությամբ նրան տեղափոխել են Վարշավայի հիվանդանոց»,- ասել է նա։
«Շիդլոն իրեն լավ է զգում, ու կարող է կատարել իր բոլոր պարտականությունները որպես վարչապետ»,- հավելել է Բոխենեկը՝ չմանրամասնելով թե հատկապես ինչ վնասվածք էր ստացել վարչապետը։
Փետրվարի 10-ին երեք մեքենաներից կազմված ավտոշարասյունը միացրած լուսային ու ձայնային ազդանշաններով փորձել է առաջ անցնել Fiat–ից։ Վարորդը զիջել է առաջին մեքենային, իսկ հետո շրջվել է, բախվելով երկրորդին, որի մեջ էլ հենց Լեհաստանի վարչապետն է եղել։ Կառավարական մեքենայի վարորդը, փորձելով խուսափել բախումից, ձախ է շրջվել ու բախվել ծառին։