Թայվանում խոցելու են օդանավակայանների տարածքում մտնող ցանկացած անօդաչու
ՄիջազգայինԹայվանում խոցելու են տեղի օդանավակայանների տարածք մտնող ցանկացած անօդաչու սարք, հայտնել է ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆեն Շիկուանը։
Նր ա խոսքով, ցանկացած դրոն, որը կմտնի օդանավակայանի տարածք, պետք է խոցվի, դրա համար չի պահանջվելու հատուկ թույլատվություն։ Նա նշել է, որ դրոնների աճող պոպուլյարությունը սպառնալիք է օդանավակայանների անվտանգության համար, դրանք կարող են նաեւ գործածվել երրորդ երկրի կողմից տեղեկություններ հավաքելու նպատակով։
Ֆեն Շիկուանի հայտարարությունը հաջորդել է նրան, երբ Տոկիոյից Տայբեյ քաղաք չվերթի օդանավը Սունշան օդանավակայանի տարածքում գտնվող անօդաչուի պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել հարեւան Տաոյուան օդանավակայանում։