Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Փետրվարի 15-ից հետո սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում

Հասարակություն

Այս ձմռան առանձնահատկությունները մեզ հետ հարցազրույցում ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

— 2016-2017 թվականների ձմեռը Հայաստանում խստաշունչ է, և ոչ միայն Հայաստանում, նաև՝ Ռուսաստանում, Եվրոպայում: Մթնոլորտում բարձր խոնավությամբ կամ ցուրտ օրերի երկարատև հաջորդականությամբ այս ձմեռն առանձնանո՞ւմ է:
 
— Այս ձմեռն, ընդհանուր առմամբ, իհարկե ունի առանձնահատկություն, առանձնահատկությունը, նախ, դեկտեմբերի 27-ից սկսված և հունվարի 25-ին ավարտված մառախուղի թաղանթն էր, որն ընդգրկում էր Արարատյան դաշտը, դրա նախալեռնային գոտին, Արագածոտնի նախալեռները, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, և սառն օդի լեզվակը՝ լճացած, Արաքսի հովտով տարածվում էր մինչև Մեղրի, ընդգրկելով նաև ամբողջ Նախիջևանի դաշտը: Դա առանձնահատկություն էր, որովհետև ոչ բոլոր տարիներին է, որ նման մեծ տևողությամբ՝ գրեթե 40 օր, մառախլապատ, անարև օրեր ենք ունենում:
 — Այդ սառը և խոնավ օդի լեզվակը, որն ընդգրկել է նաև Նախիջևանի դաշտը, որտեղի՞ց էր Հայաստան ներթափանցել:
 

— Դա չէր ներթափանցել, տեղում էր ձևավորվել, սառն օդի լճացման արգասիք էր: Սառն օդը լճանում է, այնուհետև երբ տաք օդի ներհոսք է սկսվում, այն չի կարողանում ներթափանցել Արարատյան դաշտի հատակ, շրջանցում է վերևից սառը օդին, և դրանց՝ տաք և սառը օդային հոսանքների շփման զոնայում առաջանում է այդ մառախուղի գոտին:

 Այս ձմռան երկրորդ առանձնահատկությունն Արարատյան դաշտի՝ կրկին իր նախալեռնային գոտով, հաստատուն սառնամանիքային եղանակներն էին: Այսինքն՝ եթե դիտարկենք դեկտեմբերի 14-ից մինչև օրս, Երևանում դեռ դրական ջերմաստիճան չենք արձանագրել, իսկ Արարատյան դաշտի և Երևանի համար դա այնքան էլ բնորոշ երևույթ չէ: Մենք ձմռան ընթացքում, ձմեռների մոտ 90 տոկոսի պարագայում, տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ունենում ենք դրական ջերմաստիճաններ:
 

Եղել է, որ Արարատյան դաշտում հունվարին ունեցել ենք 20 աստիճան, բայց այս տարի դա չունեցանք: Պատճառը՝ արգելափակող անտիցիկլոնի ձևավորումն էր Հայկական բարձրավանդակի վրա, Արևմտյան Հայաստանում, որն արգելափակում էր բոլոր տեսակի տաք օդային հոսանքների հոսքը դեպի Արարատյան դաշտ: Այն օրերին, երբ այստեղ սառնամանիքներ էին, հանրապետությունում մի քանի անգամ ունեցանք տաք օդի հզոր ալիքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը և՛ հունվարին, և՛ փետրվարի 1-ին տասնօրյակում Տավուշի, Սյունիքի հովիտներում բարձրացավ մինչև պլյուս 15-16, լեռնային շրջաններում ցերեկը մինչև + 5 աստիճան, բայց Արարատյան դաշտը դրան չարձագանքեց:

— Այսպիսի իրավիճակը Հայաստանում ունեցե՞լ է իր նախադեպը:
 

— Այո: Մենք եթե 100-ամյակի կտրվածքով դիտարկենք, ունեցել ենք մոտ 15 տարի, որ մառախուղի տևողությունը նույն հատվածներում՝ Արարատյան գոգավորությունում ու նրա նախալեռնային գոտում, հասել է 30-40 օրի, իսկ 1953 թվականին՝ մինչև 90 օրի: Գոգավոր ռելիեֆի պատճառով հենց այստեղ է տեղի ունենում սառն օդային զանգվածների լճացում:

— Նախկինում ունեցե՞լ ենք ավելի ցուրտ ձմեռներ, և եթե այո, ո՞ր թվականներին: Մենք Հայաստանի առումով կարո՞ղ ենք համեմատություններ կատարել անցյալի հետ:
 
— Եթե գնահատենք այս ձմռան ջերմային ֆոնը, ապա 2016-2017 թվականների ձմեռը խիստ ցուրտ չենք կարող համարել, որովհետև ամբողջ ձմռան ընթացքում, մինչև օրս, Արարատյան դաշտում ընդամենը 5-6 օր է եղել, որ օդի ջերմաստիճանը տատանվել է — 20-24 աստիճանի սահմաններում: 2016-2017 թվականների ձմեռն Արարատյան դաշտի հատվածում միջին խստությամբ ձմեռ է, իսկ հանրապետությունում՝ նորմային մոտ: Այսինքն՝ օդի ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայի սահմաններում, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը դեկտեմբերին նորմայից ցածր է եղել 2-4 աստիճանով, հունվարին՝ 4-6 աստիճանով, սպասում ենք, որ փետրվարին էլ ցածր կլինի 2-3 աստիճանով:
 
խիստ ցուրտ ձմեռ համարվում են այն ձմեռները, երբ 25-30 օր օդի ջերմաստիճանը տատանվում է -25-30 աստիճանի սահմաններում: 1932-33, 1950, 1953-54, 1964, 1972, 1985 թվականներին մենք ունեցել ենք մոտ 30 օր անընդհատ տևողությամբ 20-30 աստիճան սառնամանիքներ Արարատյան դաշտում: Մասնավորապես՝ շատ ցուրտ է եղել 1972 թվականը, ամբողջ հունվարին և փետրվարին, ժամանակ առ ժամանակ, 25-30 աստիճանը կրկնվել է: 1964 թվականին է շատ ցուրտ եղել:
 

— Մեզ փետրվարին սպասվո՞ւմ են ցուրտ օրեր:

— Այս ջերմային ֆոնն, ամեն դեպքում, առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, բայց ցուրտ օրեր դեռ կլինեն, չի բացառվում, որ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանն առանձին օրերի նորից մոտենա -20 աստիճանի: Ամեն դեպքում, մինչև փետրվարի 20-ը տաքացումներ սպասել պետք չէ, որովհետև մենք փետրվարի 15-ից հետո սպասում ենք արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում, որը դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման: Ճիշտ է, վերջին օրերին օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին, բայց փետրվարի 2-ին և 3-ին ջերմաստիճանն Արարատյան դաշտում նվազեց մինչև -24-ի:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված