«Սիրահարների» արձանը՝ Սիրահարների այգում
ՀասարակությունՓետրվարի 14–ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նախատեսվում է Երևան քաղաքի Սիրահարների այգում տեղադրել «Սիրահարներ» արձանը ։
Ըստ նախագծի՝ Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից։
«Սիրահարներ» քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Նիկոլի Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնավորապես՝ Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված են Դավիթ Երևանցու` Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք գործեր։
Քանդակագործ Դավիթ Երևանցու կողմից հեղինակած և Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ» քանդակային աշխատանքը Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության և առկա է նաև Երևան քաղաքի Սիրահարների այգու տնօրինության համաձայնությունը։
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ