ՊՆ–ն կհոգա հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժման ծախսերը արտերկրում
ՀասարակությունՂարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ 2014 թ. մայիսի 27–ի լույս 28–ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարությանը 1 միլիոն 318 հազար 300 դրամ կհատկացնի:
Նշված գումարը Պաշտպանության նախարարության կողմից պետք է փոխանցվի Ռուզվելտ Թորոսյանի բանկային հաշվեհամարին` ՌԴ–ում վերջինիս բուժումն ապահովելու համար: