Գլխի վնասվածք ստացած զինվորը գիշերը կրկնակի վիրահատության է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունԱրցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կիրակոսյանը: Զինծառայողը երեկ Արցախից տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Զինվորի մոտ գլխի հրազենային թափանցող վիրավորում է: Վիճակը շատ ծանր է: Գիշերը կրկնակի վիրահատության է ենթարկվել: Այս պահին էլ ծանր վիճակում է»,- ասաց Ասատուրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: