Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Իբրև նախկին սովետական սոցիալիստական երկիր, փորձում ենք որքան հնարավոր է դիմադրել առաջընթացին Մեր հյուրն է մշակութաբան Արման Գրիգորյանը

Վերլուծություն
– Պարոն Գրիգորյան, նախընտրական այս իրադարձությունները քաղաքական մշակույթի զարգացման առումով առաջընթաց պարունակո՞ւմ են:
 
– Ինձ թվում է նույնն է. այն է, ինչ կար նախկինում:
 
– Քաղաքական գործիչների փոխատեղումները, դաշինքները, որ ձևավորվում են թե գաղափարական հիմքով, թե` առանց, նոր իրավիճա՞կ չէ ինքնին: Եվ, ընդհանրապես, այս «խառը» իրավիճակն ի՞նչի մասին է խոսում:
 
– Միանշանակ` պահպանողականության: Փորձում են ինչքան հնարավոր է կոնսերվացնել, պահպանել եղած իրավիճակը: Ուստի զարգացման, որևէ առաջընթացի հնարավորություն չեմ տեսնում:
 
– Պահպանելը կհաջողվի՞:
 
– Դժվար է ասել` կհաջողվի, թե չի հաջողվի: Բայց այդ` միմյանց հետ պայմանավորվածությունները, որ տեղի են ունենում, կարող է ոչ կայուն իրավիճակ էլ ստեղծել:
Բայց, կարծես, այլ հարթության վրա են նաև փորձում պայմանավորվածությունների գալ` կապված արտաքին խաղացողների հետ: Կամ Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ, կամ` ինչքան հնարավոր է հարցը չլուծված պահելու:
 
– Իսկ հասարակությունը տեղյա՞կ է պահվում այդ պայմանավորվածություններին:
 
– Դեռևս պայմանավորվածությունները տեղի են ունենում միմյանց միջև: Նաև` իշխող դասի շրջանակներում, բնականաբար: Ժողովրդին չեն վստահում դեռևս, որ ասեն դրանց մասին:
 
– Ժողովուրդը, նշանակում է, գործոն չի լինելու այս ընտրությունների ժամանակ:
 
– Միանշանակ չի լինելու: Կամ սովետական ավանդույթների մեջ ժողովուրդն ի՞նչ գործոն պետք է լիներ: Նայեք, թե ինչպես է հետսովետական մյուս երկրներում, նույն կերպ էլ Հայաստանում է: Եվ այստեղ ոչ մի զարմանալու բան չկա, ամեն ինչ օրինաչափ է:
 
– Բայց միշտ նշվել է, որ քաղաքական զարգացման առումով մենք մի քայլ առաջ ենք որոշ այդ երկրներից, ասենք` Ռուսաստանից, Բելառուսից…
 
– Այն առումով, որ նախագահն իր որդուն չի փոխանցում իշխանությունը: Բայց դա չի նշանակում, թե էլիտան ժողովրդի միջոցով է ձևավորվում: Ո’չ: Եղածը նախկին կոմունիստական իշխանություններն են: Իսկ սոցիալիստական երկրներում ընդհանրապես ժողովրդին բանի տեղ չեն դնում: Լինի արաբական սոցիալիզմ, կամ չինական սոցիալիզմ, կամ կորեական: Սոցիալիզմն ինքնին նշանակում է, որ ինչքան հնարավոր է, չպետք է գոյություն ունենա հավասարություն, եղբայրություն և համերաշխություն: Եվ պետք է պահպանվի ֆեոդալական համակարգը, պարզապես` ուրիշ անուններով: Սա է սոցիալիզմի էությունը:
Եվ մենք էլ, իբրև նախկին սովետական սոցիալիստական երկիր, փորձում ենք որքան հնարավոր է դիմադրել առաջընթացին, զարգացմանը: Ժողովուրդն էլ առանձնապես չի դժգոհում, կողմ է սրան: Որովհետև ժողովուրդը սիրում է չեմպիոններ, նախկին իշխանություններ, նման բաներ….
 
– Ո՞նց ենք այս ամենը կոտրելու. ի՞նչ ճանապարհ եք տեսնում:
 
– Կոտրել–փոխել հնարավոր չէ: Ցանկացած փոփոխություն, սկսած դեռ 1988–ից, կապված է Ռուսաստանի հետ: Ես, օրինակ, չեմ պատկերացնում Հայաստանը ԱՊՀ շրջանակներից դուրս: Ինչպես Վրաստանն է, կամ Ուկրաինան է: Որովհետև Հայաստանը, ինչպեսև միջինասիական երկրները, գտնվում են ռուսական ուղեծրի մեջ:
 
Գոհար Սարդարյան
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված