Քաղաքացիների ընդունելությունը բնակչի հետ ուղիղ կապի մեջ լինելու լավագույն միջոցներից մեկն է. Ռոբերտ Սարգսյան
BlogՀՀԿ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Որպես Ազգային ժողովի պատգամավոր, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանդիպումներ, իհարկե, միշտ էլ ունեցել և ունենում եմ իմ ընտրողների հետ:
Քաղաքացիների այս ընդունելությունները ևս բացառություն չեն և փորձում եմ մշտապես մասնակցել դրանց:
Սա հրաշալի հնարավորություն է ուղիղ բնակչից իմանալու նրան հուզող առաջնահերթ խնդիրների մասին, որոնց շատ դեպքերում հնարավոր է նաև հրատապ լուծումներ տալ, և հետո նաև բնակիչներն են այս կերպ համոզվում, որ իրենց ձայնը, իրենց հուզող խնդիրներն ու առաջարկներն իսկապես կարևորվում են պատասխանատուների կողմից: