Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան
ՀասարակությունԱրցախում փետրվարի 8-ին վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երեւան:
NEWS.am-ի տեղեկություններով, Կորյուն Կիրակոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր է, նա դեռեւս գիտակցության չի եկել:
Նշենք, որ 19-ամյա Կորյունին նախ տեղափոխել էին Մարտակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին եւ այնուհետեւ արդեն տեղափոխել Ստեփանակերտ:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին ժամը 12:00-ի սահմաններում հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտ ուղղությամբ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: