Գրպանահատություն թիվ 58 երթուղու ավտոբուսում. կասկածյալն ու տուժող կինը՝ ոստիկանությունում
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Հովհաննես Կ.-ին եւ հրավիրել 59-ամյա Սոֆյա Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում Հովհաննես Կ.-ն Սոֆյա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ վճարման անդորրագիր:
Գողոնն առգրավված է :
Կատարվում է հետաքննություն :