Մեկ օրում գրանցվել է գողության 18 դեպք
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 17, խարդախության 6, շորթման եւ խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ :