Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ (լուսանկար)
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագրի նախագիծը և ընթացիկ հարցեր :