Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի


Նախընտրական տեռորի մեկնարկը

Վերլուծություն

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր ընտրություններին Հանրապետականը վերարտադրվում է սանձազերծած տեռորի արդյունքում, որը հատկապես ուղղվում է պետական կամ բյուջետային հիմնարկների դեմ։ Դրանք հիմնականում ներառում են մանկապարտեզներ, դպրոցներ, բուժհաստատություններ, բուհեր և այլն։ Նմանատիպ հիմնարկների տնօրենները կամ արդեն վաղուց համակերպվել են այս ամենի հետ և աշխատում են իշխող կուսակցության վերարտադրվելու համար՝ դրանով իսկ խեղելով Հայաստանի ապագան, կամ էլ չեն անում դա, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց աշխատանքը: Սակայն վերջինների մասին մենք շատ հազվադեպ ենք լսում։ Այսօր նման տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական գործունեությանը: Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Այս ամենը բացառիկ դեպք չէ։ Եթե անգամ չխախտենք անմեղության կանխավարկածը, ապա շատ հանգիստ կարող ենք դիտարկումներ անել՝ ելնելով անցյալի կենսափորձից։ Անմեղության կանխավարկածը խախտած չենք էլ լինի մեծ հաշվով, որովհետև աղմուկ հանած այս լուրը որևէ կերպ չի էլ հերքվել։ Իսկ պոլիկլինիկայի աշխատողները, կարծես, իրականում գործադուլի դիմել են։

Ցանկացած զարգացած հասարակությունում, նման խայտառակությունը, որը չի հերքում գործող իշխանությունը, առիթ կարող էր հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնյային առնվազն հեռացնելու, իսկ եթե ԺՊ է, ապա որոշումը փոխելու և նրան չնշանակելու համար։ Բայց սա Հայաստանն է։ Այստեղ նախընտրական փուլում հասարակության տարբեր խմբերի հանդեպ կազմակերպված տեռորը բացառիկ երևույթ չէ։ Այն արդեն վերածվել է կենսաձևի։ Մի պահ անգամ, երբ փորձում ես զուգահեռներ անցկացնել թաղային հեղինակությունների և նման վարքագծով պաշտոնյաների միջև, որոնց հիմնական ընդհանրությունը ընտրություններին իշխանությանը ծառայելն է, հակվում ես առաջինների կողմը։ Ինչու՞։ Նրանք գոնե տարբեր մեթոդներով խնդրում են։ Իսկ երկրորդները ոչ թե խնդրում են, այլ իրենց լծակներն օգտագործելով պարտադրում են, որը, մեղմ ասած, հակաիրավական լինելուց զատ նաև անբարոյական է։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի մարզպետ, իր քաղաքական անառողջ նկրտումների համար, որի իրավունքը, ի դեպ, նա չունի, պատրաստ է կասկածի տակ դնել ցանկացած առողջ մտածող մարդու օրվա հացի խնդիրը։

Հեռախոսազանգից և հեռախոսային խոսակցության հրապարակային դարձնելուց պարզ է դառնում, որ մարզպետը բանավոր տեղեկացում է արել տնօրենին առ այն, որ նա ազատված է աշխատանքից։ Սա արդեն մի քանի օրենքների և իրավունքների միաժամանակյա խախտում է։ Այսինքն ի՞նչ, Արարատի մարզում վերադառնում են բդեշխների կամ սուլթանատի ժամանակները և մարզպետն իրեն ինչ-որ կարգավիճակ է շնորհու՞մ։ Բայց մյուս կողմից՝ ողբերգական է այն հանգամանքը, որ սա արդեն տարակուսելի չի դառնում։ ՀՀԿ-ն, իր իշխանության անառողջ տարիների ողջ ընթացքում, հասարակությանը պատրաստել է այս իրավիճակին։ Ավելին ՝ շատերի համար այն դարձրել է նորմալ ընկալելի երևույթների ամբողջություն։ Քանի օր կերկարի Հանրապետականի իշխանությունը և նման մարզպետների առկայությունը, այդքան օրով Հայաստանը կմոտենա անդունդի եզրին։ Իսկ այդ եզրը շատ հեռու չէ։ Հուսանք, որ բուժանձնակազմը մինչև վերջ հետևողական կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում և չի զիջի ոչ իրավական հրահանգների առաջ։ Իսկ մարզպետին և նրան նշանակողներին մնում է հոդաբաշխ բացատրություն տալ հասարակությանը, թե ի՞նչ են ուզում ընդհանրապես։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը
Ամենադիտված