Սիրիայում թուրք զինվորականներ են սպանվել. կան բազմաթիվ վիրավորվածներ (ֆոտո)
ՄիջազգայինԱմիսներ առաջ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինված ուժերը փետրվարի 8–ին լուրջ կորուստներ են կրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Սիրիայի Էլ–Բաբ ներխուժած թուրքական զորքերի վրա «Իսլամական պետության» ջոկատները հարձակում են կազմակերպել, որի հետեւանքով սպանվել է 2 եւ վիրավորվել 15 թուրք զինվորական։
Վիրավորված զինվորականներին շտապ տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հիվանդանոցներ։