Համացանցում ստեղծել են Թրամփի եւ Քադիրովի հիբրիդը
ՄիջազգայինՀամացանցում ստեղծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հիբրիդը: Լուսանկարը, որի վերին մասում ամերիկացու գլուխն է, իսկ ստորին հատվածը պատկանում է ռուսաստանցի քաղաքական գործչին, Twitter-ում հրապարակել է օգտատեր Ռոման Ֆեդոսեեւը: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Հերոսին «Թրամփոդիրով» են անվանել:
Օգտատերերն իրենց մեկնաբանություններում նշել են, որ նոր հերոսը նման է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին կամ Իվան Ահեղին: Ոմանք «Թրամփոդիրովին» նմանեցրել են «Վեդմակ» խաղի հերոսներին :