Թուրքիայի ԱԳՆ–ը դատապարտել է Իսրայելին
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ–ը դատապարտել է Իսրայելի Կնեսետում հավանության արժանացած օրինագիծը, որով օրինականացվում է պաղեստինցիների տարածքներում կառուցված 4 հազար իսրայելական տները։
Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ իրենք խստորեն դատապարտում են Կնեսետում ընդունված օրինագիծը։
Նշենք, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Թուրքիայի տուրիզմի ու մշակույթի նախարար Նաբի Ավջըն։