Շվեդիայում անհայտ անձինք պայթեցրել են քաղաքային ոստիկանապետի ավտոմեքենան
ՄիջազգայինԱնհայտ անձինք պայթեցրել են Ուպպսալա քաղաքի ոստիկանապետի մեքենան։ Փետրվարի 6-ին այս մասին հայտնել է CBT հեռուստաալիքը։
Մեքենան կայանած է եղել Ստոկհոլմի արվարձանում՝ առանձնատան կողքին։
Ոչ ոստիկանապետը, ոչ նրա ընտանիքի անդամները այդ պահին մեքենայում կամ մոտակայքում չեն եղել։ Ոչ ոք չի տուժել։ Հիմա ոստիկանությունը որոնում է ականատեսներին, կասկածյալներ առայժմ չկան ։