Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձի գործով առաջին դատական նիստը
Ուշադրության կենտրոնումՍտամբուլում փետրվարի 6–ին սկսվել է 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի գործով առաջին դատական նիստը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 23–րդ դատարանում սկսված դատական նիստին ներկա են եղել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 74 զինվորականներ, որոնցից 14–ը գտնվում են կալանքի տակ։
Թուրքական դատախազության կողմից պատրաստված 8–րդ մեղադրական զեկույցում հեղաշրջման փորձի գործով ծովային ուժերում ծառայող 71 զինվորականի համար ցմահ ազատազրկում է պահանջվում։
Նշենք, որ հիշյալ զինվորականների մեջ են նաեւ ծովակալներ։