Դավիթ Տոնոյանը նշանակվել է Արտակարգ իավիճակների նախարար
ՔաղաքականությունԴավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտըոնից եւ նշանակվել Արտակագ իրավիճակների նախարար:
Այս առնչությամբ, ՀՀ նախագահի այսօրվա՝ փետրվարի 6-ի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Դավիթ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ԱԻ նախարար. Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Տոնոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:
Այսօր Դավիթ Տոնոյանը կհանդիպի ԱԻՆ աշխատակազմի հետ:
Կենսագրություն
· 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
· 1997 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
· 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
· 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
· 1994 թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
· 1997 թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
· 1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
· 2004-2007 թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
· 2007-2008 թթ. ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
· 2008-2010 թթ. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
· 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Պարգևատրվել է
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
· ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
· ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
· ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ է: