Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարը քննիչներին թույլ չի տվել խուզարկել նստավայրը
ՔաղաքականությունԿորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար վարչապետ Հվան Գյո Անը մերժել է քննիչների խնդրանքը աջակցել Երկնագույն տան՝ նախագահի նստավայրի տարածքի խուզարկությանը։ Այս մասին լրագրողների ասել է պետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այդ քննչական գործողություններն անհրաժեշտ են պետության ղեկավարի պաշտոնից կոռուպցիոն սկանդալի ֆոնին հեռացված նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործի շրջանակում։ Անցյալ շաբաթ քննիչները դատարանի համապատասխան օրդերով արդեն փորձել էին մտնել Երկնագույն տան տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները ներս չէին թողել նրանց։ Պատճառը խուզարկության ենթակա օբյեկտի հատուկ կարգավիճակն է։
«Մեր դիրքորոշումն այն է, որ Երկնագույն տուն մուտքի թույլտվության որոշումը կայացնում է ոչ թե նախագահի պաշտոնակատարը, այլ վարչակազմի ղեկավարն ու անվտանգության ծառայության պետը»,– լրագրողներին ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը ։