ՄԱԿ–ը հորդորել է հասկացնել Իսրայելին բանաձեւերի խախտման անթույլատրելիությունը
ՄիջազգայինՊաղեստում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Մայքլ Լինը հորդորել է Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր վեհաժողովին՝ հասկացնել Իսրայելին ՄԱԿ–ի բանաձեւերը խախտելու անթույլատրելիությունը։ Այս հորդորը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը որոշում է կայացրել 6 հազար նոր բնակարան կառուցել Արեւմտյան ափին եւ Արեւմտյան Երուսաղեմում, հաղորդում է ՄԱԿ–ի Ռադիոն։
ՄԱԿ–ի անկախ փորձագետի խոսքով՝ նման որոշումը պաղեստինյան տարածքներում շինարարությունը դադարեցնել պահանջող ՄԱԿ–ի կողմից վերջերրս ընդունած բանաձեւի «աղաղակող» խախտում է։ Մայքլ Լինի մտահոգությունն է առաջացրել Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը, որը ենթադրում է Արեւմտյան ափի տարածքների դե ֆակտո անեքսիա։