Թայվանի հարավում ավտոբուսի վթարից տուժել է 21 մարդ
Միջազգային21 մարդ է տուժել Թայվանի հարավում չինաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքնով, հաղորդում է«Սինհուա» գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 4–ի առավոտյան Թայվանի Գաոսյուն քաղաքի մերձակայքում, երբ Չինաստանից զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է թունելի բաժանարար սյանը։ 18 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, եւս 3-ը ավելի ծանր վիճակում են եւ տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն ։