Սյունիքում լուրջ բախում է սպասվում. Վահե Հակոբյան–Սուրիկ Խաչատրյան հակամարտությունը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակները կազմելու գործում լուրջ «մասնաբաժին» ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կոնկրետ ընտրատարածքներում նա պնդում է` այսինչ թեկնածուի անունը անպայման ռեյտինգային ցուցակում ընդգրկել: Բնականաբար, ոչ ոք չի մերժում:
Նրա առաջարկով Սյունիքի ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը «կգլխավորի» նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանը: Սրանով վարչապետը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ընտրվելու հավանականությունը:
Հայտնի է, որ Սուրիկ Խաչատրյանն ու Վահե Հակոբյանը եթե ոչ թշնամիներ, ապա «մոլի» հակառակորդներ են: Երկու ՀՀԿ–ականները նույն տարածքում իրար դեմ են դուրս գալու:
Վարչապետի «ձիու քայլը», սակայն, լիսկային կարող է թևաթափ անել: Հնարավոր է, որ նա չդնի իր թեկնածությունը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: