Անգոլայի նախագահը 37 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է հեռանալ
ՄիջազգայինԱնգոլայի նախագահ Ժոզե Էդուարդո դոս Սանտոսը, որն իշխանության ղեկին է 37 տարի, հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին չի մասնակցի: AFP-ն հայտնում է, որ Սանտոսը հայտարարել է իր պաշտոնի թեկնածուին՝ երկրի պաշտպանության նախարար Մանուել Գոնսալես Լոուրենցոյին:
Նախկինում Սանտոսը հայտարարել էր, որ մտադիր է իր լիազորությունները հանձնել 2018 թվականին: Նրա ղեկավարած կուսակցությունը վերջերս հերքել է այն լուրերը, թե 74-ամյա նախագահը առողջական լուրջ խնդիրներ ունի: