Չինաստանը դեմ է Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը
ՄիջազգայինՉինաստանը վճռականորեն դեմ է Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լյու Կանը՝ մեկնաբանելով Վաշինգոնի հետ համապատասխան համաձայնության ձեռքբերման մասին Սեուլի հայտարարությունը:
Ըստ Reuters-ի՝ Չինաստանը հետեւողականորեն դեմ է արտահայտվում THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին որոշմանը՝ պնդելով, որ դա սպառնալիքի տակ կդնի Չինաստանի անվտանգությունը եւ չի թուլացնի Կորեական թերակղզում լարվածությունը:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն էլ պնդում են, որ ՀՀՊ համակարգի տեղակայումը բացառապես Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պաշտպանվելու նպատակ ունի: