Հյուսիսային Կորեայում պետանվտանգության նախարարին կոռուպցիայի մեղադրանք են առաջացրել
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնին պաշտոնանկ են արել եւ մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիմ Վոն Հոնին, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մերձավորներից է համարվում, պաշտոնանկ է արվել դեռեւս հունվարին:
Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով՝ նրան մեղադրում են նաեւ նախարարության աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառման համար:
Նախկին նախարարը Հյուսիսային Կորեայի կառավարության ամենաազդեցիկ անդամներից էր համարվում: