Ադրբեջանում իրավիճակը կարող է Ղարաբաղի հետ սահմանին նոր էսկալացիայի բերել. քաղաքագետ
ՔաղաքականությունԱդրբեջանում ներքաղաքական իրադարձությունները եւ ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակը կարող են Ղարաբաղի հետ սահմանին նոր էսկալացիայի բերել։ Այս մասին փետրվարի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական մանաթն անցյալ շաբաթ արդեն մոտեցել է 1.2 դոլարի ցուցանիշին։ «Այսինքն՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որը բերեց անցյալ տարվա ապրիլի իրադարձություններին։ Եվ ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակը, քաղաքական պատճառներից բացի, կարող է առիթ դառնալ, որպեսզի Ադրբեջանը նոր քայլեր ձեռնարկի Ղարաբաղի սահմանին ոչ մեծամասշտաբ, բայց միջին մակարդակի էսկալացիայի համար»,– նշել է Մինասյանը։