Հարեւանիդ էլ վերցրու, արի. Էրդողանը արտասահմանի թուրքերի միջոցով է փորձում տուրիզմը փրկել
Ուշադրության կենտրոնումԹուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խիստ անկում գրանցած տուրիզմը փրկելու համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասահմանում ապրող թուրքերին նոր կոչ է արել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինքը արտասահմանում ապրող թուրքերին համարում է Թուրքիայի տուրիզմի պատվո հյուպատոսներ։ «Մենք ուզում ենք, որ արտասահմանում ապրող թուրքերը գան իրենց հայրական օջախները, այցելեն հարազատներին, սակայն ոչ միայն իրենք գան, այլ նաեւ իրենց հետ բերեն իրենց ընկերներին։ Այսօրվանից սկսում ենք «Հարեւանիդ էլ վերցրու, արի» նախաձեռնությունը»,–ասել է Էրդողանը։