Թաիլանդում լրագրողները բողոքում են լրատվամիջոցների մասին նոր օրենքի ընդունման դեմ
ՄիջազգայինԹաիլանդի լրագրողների անդրֆեդերացիան եւ Թալիլանդի լրագրողների ասոցիացիան, որը մոտ 30 տաբեր մեդիա կազմակերպություններ է ներառում, բողոքում են լրատվամիջոցների մասին նոր օերնքի ընդունման դեմ, որը, նրանց կարծիքով, սահմանափակում է խոսքի ազատությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր օրենքով նախատեսվում է «Լրատվամիջոցների գործերով ազգային խորհրդի» ստեղծում, որը լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին «լրագրողական արտոնագրեր» տրամադրելու մենաշնորհային իրավունք կունենա եւ այն հետ վերցնելու՝ ըստ լրագրողական էթիկայի պատկերացումների: Օրինագծի համաձայն՝ Խորհրդի 15 անդամներից միայն 5-ն են լրագրողներ լինելու, մյուսներին կնշանակեն իշխանությունները:
Լրագրողական ասոցիացիաներից բացի, օրենքի դեմ է հանդես եկել նաեւ Սահմանադրական հանձնաժողովի նախագահը: