Նավթի արդյունահանումը Մեքսիկական նեղուցի ամերիկյան մասում ռեկորդային ցուցանիշի է հասել
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ուզում է դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
haqqin.az-ի փոխանցմամբ, Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը հայտնել է ,որ Նուրսուլթան Նազարբաեւը պատրաստում է նոր նախաձեռնություններ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ ՂԱզախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել է Ա․Բիժանովը։