Գերմանիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացնում
ՔաղաքականությունԳերմանիայի Հեսեն դաշնային հողերում չորեքշաբթի՝ փետրվարի 1-ին, հակաահաբեկչական ծավալուն գործողություն է սկսվել: Ոստիկանության զինված հատուկ ստորաբաժանումները եւ դատախազությունը մի շարք քաղաքներում 54 տարբեր օբյեկտներում խուզարկություններ են կատարում: Խուզարկությունները կատարվում են մզկիթներում, ընկերությունների գրասենյակներում եւ մասնավոր տներում:
Իրավապահ մարմինների տեսադաշտում է հայտնվել առանձնապես վտանգավոր ահաբեկչական զինված բջիջը, որի կազմում ավելի քան 10 մարդ է մտնում, հայտնում է Bild-ը:
Նախօրեին Բեռլինում 3 տղամարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչությանը հանցակցելու մեջ: Որոշ տեղեկություններով՝ նրանք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: