Թուրքիայում բողոքական եկեղեցին հայտնել է 2016-ին իրենց դեմ ճնշումների ավելացման մասին
ՄիջազգայինԹուրքիայի բողոքական եկեղեցիների միությունը 2016 թվականի հետ կապված զեկույց է հրապարակել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ամբողջ 2016 թվականին աճել են բողոքական եկեղեցու ու քրիստոնյաների նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքները։ Զեկույցում հիշատակվել են ամանորին ընդառաջ Սուրբ Ծնունդի ու ձմեռ պապի դեմ ելույթներն ու բեռնություն պարունակող փողոցային ներկայացումները։
Անհանգստացնող հանգամանքն է համարվել, որ ահաբեկիչներին պատկանող թաքստոցներից հայտնաբերված Աստվածաշունչը որպես «ահավոր վատ» բան լրատվամիջոցներով օրերով ներկայացվել է։
Բացի այդ, նշվել է, թե դպրոցներից մեկում իսլամի դասին մասնակցել չցանկացող քրիստոնյայից որպես ապացույց մկրտության վկայական են ուզել։