Վարդան Ղուկասյանը խառնել է ՀՀԿ–ի խաղաքարտերը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ հայտարարվեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ) Ծառուկյանի դաշինքով ռեյտինգային ցուցակով այս տարածքում առաջադրվելու է ԱԺ պատգամավորության թեկնածու, Շիրակի հանրապետականները խուճապի են մատնվել:
Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և նախկին ԲՀԿ–ական, այժմ հանրապետական Մարտուն Գրիգորյանը: Այստեղ ՀՀԿ պատասխանատուն Ցոլակյանն է, ում իսկապես հարգում է ժողովուրդը:
Սակայն Վարդան Ղուկասյանի անունը շոշափվելուց հետո ՀՀԿ վերնախավը զգաստացել է: Եթե իր երկու այս հզոր թեկնածուները իրար դեմ պայքարեն, արդյունքում Ղուկասյանը երկուսին էլ կհաղթի:
Եվ ահա Հանրապետականի ղեկավարությունը դարակազմիկ որոշում է կայացրել. կա՛մ Ֆելիքսն է մասնակցելու, կա՛մ Մարտունը: Երկուսի ուժերը համախմբելով միայն կարող են հաղթել Վարդանիկին:
Առայժմ որոշված չէ, թե հանրապետական այս երկու դեմքերից ում թեկնածությունն է հաստատվելու:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: