Իրանում նավթագազային նոր հանքավայրեր են հայտնաբերել
ՄիջազգայինԻրանում հայտնաբերել են նավթագազային նոր խոշոր հանքավայրեր: Այս մասին հայտնել է Իրանի Ազգային նավթային ընկերության ղեկավար Ղոլամ Ռեզա Մանուչեհրին, փոխանցում է ԻՐՆԱ-ն:
Նրա խոսքով՝ Իրանի նավթի նախարարը առաջիկայում նավթի եւ գազի նոր հանքավայրերի մասին ամբողջական տեղեկություններ կներկայացնի:
Մանուչեհրին հավելել է, որ Իրանի նավթի եւ գազի պաշարները աշխարհում համապատասխանաբար չորրորդ եւ առաջին տեղն են գրավում: «Նավթի եւ գազի ընդհանուր պաշարների տեսակետից երկրին աշխարհում առաջին տեղն է գրավում»,- նշել է նա: