«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի


Զարուհի Փոստանջյանը կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն, ինչպես կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:

– Դեռևս որոշում չենք կայացրել:

– Իսկ կուսակցությունում ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է:

– Շատ նորմալ իրավիճակ է: Աշխատանքային:

– Ե՞րբ եք նախատեսում քննարկում անցկացնել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

– Ամեն օր էլ դա կարող է տեղի ունենալ:

– Դու քո դիրքորոշումը չե՞ս փոխել դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

– Ո՛չ: Ես կողմնակից եմ ընտրություններին դաշինքով գնալու տարբերակին:

– Թեկուզ` ոչ գաղափարական հիմք ունեցող դաշինքո՞վ:

– Իսկ այսօր ո՞ր գաղափարական ուղղությունը կա Հայաստանում: Կամ կա՞ քաղաքական դաշտ, որ գաղափարական էլ լինի:

– Այդ դեպքում, եթե մարտավարական խնդրի շուրջ ձևավորվի դաշինքը, ապա ո՞րն է լինելու մարտավարական այդ խնդիրը` իշխանափոխությո՞ւնը:

– Իշխանափոխությունը ընդամենը նախնական քայլ է: Ամենակարևորը արմատական բարեփոխումներն են: Այն է` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Նաև այնպես պետք է անել, որ երկրում լինի պայքարի դաշտ: Նվազագույնը գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայքարելու հնարավորություն ունենա:

– Իսկ առանց գաղափարական հենքի ձևավորվող դաշինքն այդ հնարավորությունը կընձեռի՞:

– Քաղաքացի պահելուց ավելի մեծ գաղափար այսօր Հայաստանում չկա:

– Արմեն, իսկ ձեր կուսակցության մեջ շատե՞րն են Ձեր կարծիքը կիսում:

– Մեծամասնությունը:

– Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեծամասնությունը չի կարողանում իր որոշումը կայացնել:

– Որովհետև դեռևս որոշում կայացնելու անհրաժեշտություն չունի:

– Իսկ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները կամ այդքան ծավալվող խոսակցությունները միայնակ ընտրությունների գնալու վերաբերյալ, պաշտոնական քննարկումներից դուրս եղող խոսակցություննե՞ր են ընդամենը:

– Նա կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն: Ինչպես և կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ:

– Իսկ կուսակցության նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:

– Որքան էլ էական լինի որևէ մեկի դիրքորոշումը, այնուամենայնիվ, կարևորը կուսակցության ամբողջական դիրքորոշումն է: Իսկ պարոն Հովհաննիսյանը այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ցույց է տվել, որ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու կողմնակից է:

– Իսկ չե՞ք վախենում, որ այս ձգձգվող, տարածվող խոսակցությունները, անվերջ հակադարձումները կարող են հանգեցնել նրան, որ կուսակցությունն ուղղակի փլուզվի և վերանա քաղաքական ասպարեզից:

– Ոչ, չի վերանա: Ինչո՞ւ պետք է վերանա:

– Իսկ մարզայի՞ն կառույցներն ինչ կարծիքի են: Չե՞ք ուսումնասիրել, ներքին հետազոտություն չե՞ք արել:

– Դրա կարիքը չի եղել: Մենք խորհրդի նիստ ենք հրավիրել, և խորհրդի անդամները ընդհանուր առմամբ կողմնակից էին համագործակցությանը, այսինքն` ընտրություններին դաշինքով մասնակցելուն:

– Քաղաքական ո՞ր ուժերը կամ արդեն ձևավորված ո՞ր դաշինքներն են ձեզ առավել հարազատ. ո՞ւմ հետ կցանկանայիք միավորվել:

– Հարազատության խնդիր չկա: Եթե այլ իրավիճակ լիներ, ամենաճիշտը կլիներ, իհարկե, ընտրություններին միայնակ մասնակցելը:

Իսկ մնացածն արդեն քննարկելու խնդիր է: Վարչությունում կքննարկենք ու կգնանք ընդհանուր եզրակացության:

– Մոտավորապես ե՞րբ կլինի կուսակցության վերջնական որոշումը:

– Չեմ կարող ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում
Ամենադիտված