ԱՄՆ-ը տանկերը Լեհաստանից կտեղափոխի Մերձբալթիկա
ՄիջազգայինԼեհաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ԱՄՆ-ը M1A2 Abrams տանկերը կտեղափոխի Մերձբալթիկա, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ «սառը պատերազմի» տարիներից ի վեր սա կլինի Ռուսաստանի սահմանին ամերիկյան տեխնիկայի խոշորագույն ծավալումը: Ամերիկյան տանկերը Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում կմնան առնվազն մինչեւ գարուն:
Նշվում է, որ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները ծրագրվել էին մինչեւ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը:
Պարբերականի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական զորակազմի ներկայությունը համարում են Դաշինքին Միացյալ Նահանգների հավատարիմ մնալու նշան: