Քուրդ պատգամավորներին ձերբակալում են ազգայնականների սիրտը շահելու համար. քուրդ պատգամավոր
ՔաղաքականությունԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Ալթան Թանը մեկնաբանել է քուրդ պատգամավորների զանգվածային ձերբակալությունները։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ HDP–ի պատգամավոր Ալթան Թանը հայտարարել է, թե քուրդ պատգամավորներին ձերբակալում են «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության համակիրներին գոհացնելու համար։
«Այսինքն, այնպես անել, որ ազգայնական հատվածը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» քվեարկի։ Այս պահին AKP–ն ու MHP–ն դաշինք են կազմել «այո»–ի հարցում, սակայն հարցումները ցույց են տալիս, որ MHP–ի ընտրողները համաձայն չեն «այո»–ի հետ։ Քուրդ պատգամավորներին էլ փերբակալում են MHP–ի ընտրազանգվածին գոհացնելու համար»,–ասել է Ալթան Թանը։